00:00:00

Փոխգնդապետ Վազգեն Նիկողոսյանը բարձունքում թշնամու 100 հոգանոց խմբի գրոհները հետ մղելիս խոցել է մեծաթիվ կենդանի ուժ

14:43, 12 դեկտեմբեր 2020

Արցախի ՊԲ-ն շարունկում է ներկայացնել պտերազմի հերոսական դրվգները: Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ կերպով ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրս բերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով, անձամբ մասնակցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին: Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Ժիրիկի Նիկողոսյանը՝ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ: Հյուսիս-արևելյան Ճակատային գծում, թշնամական ուժերի ջախջախմանը նպաստել, և մեր դիրքերի մատույցները անառիկ է պահել կապիտան Սարգիս Վաչագանի Ջիլավյանը: Սերժանտ Էդգար Սուրենի Եղիազարյանը հարավային ճակատում մասնակցել է մեր ուժերի կազմակերպած հակագրոհին՝ յուրային հրամանատարական դիտակետի վրա տեղադրելով մեր դրոշը և կորուստներ պատճառել հակառակորդին: Թշնամական հրետակոծության պայմաններում ծառայողական պարտականությունները և մարտական առաջադրանքները բարձր մակարդակով ու բարեխղճորեն են կատարել պահեստազորային Գարի Էդուարդի Հովսեփյանը, կապիտան Էմմա Արամայիսի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Վլադիմիրի Գրիգորյանը, Արսեն Ստեփանի Պետրոսյանը, ավագ սերժանտ-պայմանագրային Արտաշես Վալերիի Ավանեսյանը: Փառք մեր բոլոր հերոսներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր