Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 68 միլիոն 783 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 567 հազարից: Ապաքինվել է ավելի քան 47 միլիոն 686 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 15 մլն 607 հազար 655 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 293 հազար 637 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 756 հազար 610-ի, մահերինը՝ 141 հազար 668-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 675 հազար 915 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 178 հազար 184: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 541 հազար 199 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 26 հազար 190 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 44 հազար 718 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 309 հազար 621, մահերինը՝ 56 հազար 352: