00:00:00

Զախարովան նշել է Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհը

19:42, 10 դեկտեմբեր 2020

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիներ փնտրեն տարածաշրջանում առկա բոլոր խորը հակասություններն ու տարակարծություններն իրենց շահերին համապատասխանեցնելու համար: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ադրբեջանցիների և հայերի համակեցության պատմական դրական փորձ կա ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Այժմ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվել է արյունահեղությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել փախստականների, ներքին տեղահանված անձանց վերադարձի և տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ»,-  ասել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ արդեն ստեղծվել է մարդասիրական արձագանքման կենտրոն, որը նախատեսված է Ադրբեջանին, Հայաստանին օգնություն տրամադրելու, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, բնակչության բնականոն կյանքի պայմանների ստեղծման համար: Ըստ նրա, դա իրական նախադրյալներ է ստեղծում ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, և այդ երկխոսությունը տարաձայնությունները հաղթահարելու միակ հնարավոր տարբերակն է: Զախարովան նշել է, որ կողմերը պետք է մասնակցեն տարածաշրջանում առևտրի, տրանսպորտի և էներգետիկ հնարավորությունների փոխշահավետ տարբեր տարբերակների իրականացմանը: «Օրակարգը պետք է ներառի գործարարների, գիտնականների, առհասարակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կապերի ստեղծում և համախմբում: Փոխգործակցության հնարավոր տարբերակներից մեկը լրագրողների փոխայցելություններն են, մանավանդ, որ արդեն նման փորձ կա»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով, սա ճիշտ քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, ըստ Զախարովայի, այս ամենը հնարավոր կլինի պետությունների ղեկավարների քաղաքական կամքի դրսևորման դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր