00:00:00

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի մի շարք գործիչների համատեղ հայտարարությունը

18:09, 10 դեկտեմբեր 2020

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչների համատեղ հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են. 1.Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին տանելով ցավագին ու ծանր պարտության: Ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշանյանի հրաժարականը, որը կնպաստի  հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը: 2.Մեր աջակցությունն  ենք հայտնում հանրության բոլոր այն շերտերին, որոնք իրենց ջանքերն են  ուղղում  գերիների փոխանակման, անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձանց, զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու վերադարձման, վիրավորների ապաքինման, պետության առաջ ծառացած այլ հիմնախնդիրների լուծման գործին: 3.Անընդունելի ենք համարում ժողովրդի թիկունքում և առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունն ու նրա պայմանները՝ Հայաստանի ապագա կառավարությունից պահանջելով հետևողական ու արդյունավետ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից բարենպաստ ելքեր գտնելու համար: 4.Վճռականորեն մերժում ենք գիտության, կրթության և մշակութային արժեքների դեմ իրականացվող ոտնձգությունները՝ ապագա կառավարությունից պահանջելով նշված  ոլորտները համակարգող նախարարությունների վերականգնումը՝ իբրև դրանց զարգացման և առաջընթացի երաշխավորի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր