00:00:00

Ուշադրություն․ Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը

12:07, 02 դեկտեմբեր 2020

Հարգելի հայրենակիցներ, կրկին անկնկալում ենք Ձեր աջակցությունը: Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում ենք մոտենալ A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց: Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը: Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00: Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով: Հեռ. 010-28-38-23 Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր