00:00:00

«Օրինաց երկիր»-ը հերքում է Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարության իսկությունը

11:31, 02 դեկտեմբեր 2020

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարությունը, թե Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, կեղծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը: «Նման դիրքորոշում չկա, դա կեղծ տեղեկատվություն է: Քաղաքականություն վերադառնալու մասին որևէ որոշում դեռևս չի կայացվել»,- ասաց Թորոսյանը: [email protected] էլեկտրոնային փոստից ուղարկված հայտարարությունում նաև նշվում էր, որ Բաղդասարյանը հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Հանդիպման մասին տեղեկությունը հերքում է նաև «Հայրենիք»-ը: «Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեք չի հանդիպել, ոչինչ երբեք չեն քննարկել Լրատվական աղբյուրներում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և իբր որոշ հարցեր է քննարկվել: Պաշտոնապես հայտնում եմ, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել»,- գրել է կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր