00:00:00

Ֆիքսեք հրապարակավ՝ ովքեր են Ձեզ համար հայրենավաճառ Նիկոլն ու իր գրպանի կրծողները, հայտարարե´ք կամ մնացեք մենակ. Միքայել Մինասյանն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

04:12, 02 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ արձագանքելով Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:
«Կարդացի Վիտալի Բալասանյանի նամակը: Պարո´ն գեներալ, կիսատ է ստացվել կարծես: Վերջին նախադասությունը չկար: Այն մասին, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են:
Դուք հայրենադավի հետույքում ծվարածի ձե՞ռքն եք ուզում բռնել: Պեդոֆիլի հետ եք ուզո՞ւ մանկապարտեզ բացել: Նիկոլիզմը մեր հայրենիքը ավերակ է դարձրել, նիկոլիզմի հիմքը հիշողության բացակայությունն է, այս անգամ չի ստացվելու փակել հիշողությսն դուռը: Ֆիքսեք հրապարակավ ովքեր են Ձեզ համար հայրենավաճառ Նիկոլն ու իր գրպանի կրծողները, հայտարարե´ք կամ մնացեք մենակ»,- գրել է Միքայել Մինասյանը: Նշենք, որ ավելի վաղ Վիտալի Բալասանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է. «Անկախ իմ քաղաքական հայացքներից և իմ վերաբերմունքից Արցախի Հանրապետության ներկայիս իշխանությունների նկատմամբ. - ԱՀ ԱԺ-ից պահանջում և հորդորում եմ իրականացնել Աժ նախագահի, Աժ նախագահի տեղակալի, մշտական գործող ԱԺ հանձնաժողովների կազմերի փոփոխություն, - ԱՀ նախագահից՝ ձևավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից: Դիմում եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ եթե Դուք նույնպես կիսում եք իմ մտահոգությունները և համամիտ եք իմ առաջարկություններին, ապա այս պարագայում, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր