00:00:00

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Ադրբեջան զորք ուղարկելու մասին Էրդողանի հրամանագիրը

00:09, 18 նոյեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի հաստատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը, որով նախատեսվում է զորք ուղարկել Ադրբեջան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին: Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանի հրամանագիրը հավանության են արժանացրել իշխող «Արդարության և զարգացման» կուսակցության, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության, «Ազգային միասնության» կուսակցության և «Լավ» կուսակցության պատգամավորները: Տվյալ հրամանագրով նախատեսվում է Թուրքիայի Զինված ուժերի զինծառայողներին մեկ տարով ուղարկել Ադրբեջան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր