00:00:00

Պուտին. Գլխավորը, որ հաջողվեց անել Լեռնային Ղարաբաղում, արյունահեղությունը դադարեցնելն էր

21:50, 17 նոյեմբեր 2020

Գլխավորը, որ հաջողվեց անել Լեռնային Ղարաբաղում, արյունահեղությունը դադարեցնելն էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Ամենակարեւորը, որ հաջողվեց անել, արյունահեղությունը դադարեցնել էր»,- ասել է Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններին: «Ավելի քան չորս հազար մարդ է զոհվել՝ միայն պաշտոնական տվյալներով, իրականում, կարծում եմ, ավելի շատ։ Տասնյակ հազարներ վիրավորվել են, խեղվել: Լսեք, սա կինո չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում կյանքում, կոնկրետ մարդկանց հետ, կոնկրետ ընտանիքների հետ: Հետեւաբար, արյունահեղության դադարեցումը գլխավոր արդյունքն է»,- ասել է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր