00:00:00

Դանիայում թռչնագրիպի բռնկման պատճառով որոշել են 25 հազար ճուտ ոչնչացնել

16:59, 17 նոյեմբեր 2020 Աշխարհ

Դանիայի իշխանությունները H5N8 թռչնագրիպի բռնկման պատճառով որոշել են 25 հազար ճուտ ոչնչացնել։ Այս մասին հայտնում է Ekstra Bladet-ը՝ վկայակոչելով Դանիայի անասնաբուժության եւ սննդամթերքի վարչությանը։ Գերատեսչությունից նշել են, որ առայժմ չեն հայտնաբերվել մարդկանց թռչնագրիպով վարակվելու դեպքեր, փոխանցում է Gazeta-ն։ Դրանից բացի, իշխանությունները նվազագույնը երեք ամսով դադարեցրել են թռչնամսի եւ ձվի արտահանումը ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրներ։
Դանիայի իշխանություններն ավելի վաղ այն տեղեկությունների ֆոնին, որ անասնաֆերմաներում ջրաքիսների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որոշել էին բոլոր ջրաքիսներին սպանել։ Դանիայում կա շուրջ 17 մլն ջրաքիս։ Որոշումը հարուցել էր գործարանատերերի եւ մյուս քաղաքացիների վրդովմունքը։ Իշխանություններն ավելի ուշ որոշել էին ոչնչացնելու փոխարեն, փորձել կենդանիներին փրկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր