00:00:00

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 22 410 դեպք է գրանցվել

15:32, 17 նոյեմբեր 2020

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22410 նոր դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի հետ կապված իրավիճակի մոնիտորինգի օպերատիվ շտաբը: Նշվում է, որ նոր վարակվածների 24.8 տոկոսը հիվանդության կլինիկական դրսեւորումներ չի ունեցել: Անցյալ օրվա ընթացքում վարակի զոհ է դարձել 442 մարդ, ընդհանուր` 33 931 մարդ: Ընդ որում, վերջին 24 ժամվա ընթացքում 22 055 հիվանդ ամբողջությամբ վերականգնվել է վարակից,  համավարակի սկզբից ի վեր` 1 475 904 մարդ: Մինչ օրս Ռուսաստանի 85 մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 971 013 դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր