00:00:00

Նիկոլ Փաշինյանը յուրային դատավորների խումբ է ձևավորում. գործընթացը ղեկավարում է դատավոր Կարեն Ֆարխոյանը․ Mediaport

15:06, 17 նոյեմբեր 2020 Իրավական

Երկու օր է՝ դատավոր Ֆարխոյանը Փաշինյանի անունից հանդիպումներ է ունենում վստահելի դատավորների հետ, ճշտում գործող իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքը և պայմանավորվում է, որ երբ դատախազությունը ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդություն ներկայացնի, նրանք բավարարելու են դրանք:
Այս մասին տեղեկություն է տարածել Տելեգրամի Mediaport ալիքը։ Երեկ, ուշ գիշերին դատավոր Ֆարխոյանը Փաշինյանին է ներկայացրել 4 այդպիսի դատավորի անուն. 1. Աննա Դանիբեկյանը, 2. Մնացական Մարտիրոսյանը, 3. Գագիկ Պողոսյանը, 4. Վաչե Մարգարյանը։
Ֆարխոյանը հայտնել, որ կան ևս 2 դատավորներ՝ Մանվել Շահվերդյանը և Արտակ Թադևոսյանը, որոնք դեռևս կամուկացի մեջ են, սակայն եթե ԱԱԾ-ն կարողանա բավարար կոմպրոմատներ հավաքել, ապա նրանք նույնպես կմիանան այդ ցանկին: Քիչ առաջ դատավորների ցուցակը փոխանցել է դատախազություն, որտեղ աշխատանքներ են տարվում միջնորդությունները Կ. Ֆարխոյանին և նրա ներկայացրած ցանկում եղած դատավորներին մակագրելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր