00:00:00

Անդրանիկ Քոչարյանը նվաստացրել և սպառնացել է հրմանատարին. լուսանկարներ. Հրապարակ

17:11, 17 նոյեմբեր 2020 Քաղաքականություն

Մի քանի օր է՝ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հաննաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեւեռվել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վրա եւ հայտարարություններ է անում նրա դեմ՝ անհեթեթից մինչեւ անապացուցելի։ Թվում է՝ հիմքում արցախյան պատերազմն է եւ պատերզմում մեր կրած պարտությունը, բայց իրականում հիմքերն ավելի շահադիտական են, նա վաղուց մշակված հստակ ծրագիր ունի պաշտպանության նախարար դառնալու։ Մեր ձեռքում է հայտնվել մի սենսացիոն փաստաթուղթ, որը բացահայտում է Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները եւ իր նպատակին հասնելուն ուղղված քայլերը։ Նա պարզապես նվաստացրել է զորամասերից մեկի  հրամանատարին, որը զեկուցագիր է ներկայացրել նախարարին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը։ Կից ներկայացնում ենք զեկուցագիրը. «ՀՀ Պաշտպանության Նախարար Դ. Տոնոյանին Հարգելի պարոն նախարար, Զեկուցում եմ Ձեզ, որ այսօր առավոտյան, ժամը 11:00-ի կողմերը, մորս հետ միասին գտնվել եմ Սուրբ Ղալթաղի եկեղեցում, որտեղից ինձ բերման են ենթարկել ՌՈ վարչություն, որտեղ էլ մեքենաս ենթարկել են խուզարկության, ըստ իրենց` ապօրինի զենք, զինամթերք հայտնաբերելու մտադրությամբ: Խուզարկությունը վերջացնելուց հետո գնացել եմ ՌՈ պետի աշխատասենյակ, որտեղ ներկա է գտնվել նաև ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Ինձ տեսնելուն պես Քոչարյանը սկսել է սպառնալիքներ հնչեցնել` տարբեր անհիմն և մտացածին մեղադրանքներ ներկայացնելով: Քոչարյանը իմ ներկայությամբ ՌՈ պետին հրահանգել է, որ եթե ես մինչև վաղը կեսօր չներկայացնեմ պաշտոնից ազատման զեկուցագիր, ինձանով զբաղվի և գործ սարքի իմ գլխին: ՌՈ պետը որևիցե կերպ չառարկեց և չարձագանքեց այդ հրահանգներին: Նշվածից հետո Քոչարյանը շարունակում էր իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնել` ասելով, որ գնամ ընտանիքիս հետ խորհրդակցեմ, եթե մտահոգ եմ իմ ապագայի վերաբերյալ ու առավոտյան ազատվեմ պաշտոնից: Միաժամանակ ցանկանում եմ նշել նաև, որ խոսակցության ընթացքում պարբերաբար դիմում էի ՌՈ պետին՝ խնդրելով դադարեցնել տեղի ունեցող ոչ իրավաչափ գործընթացը, ինչին պատասխան եմ ստացել, որ քանի որ մեծը խոսում ա, ինքը ոչինչ չունի ասելու: Սպառնալիքներ հնչեցնելու հետ մեկտեղ Քոչարյանը ինձ ասաց, որ նախարարն այլևս իր ուժը կորցրել է, որպեսզի ինձ պահի և ինքն ինձ ժամանակ է տալիս, որ ես վաղն առավոտյան ներկայացնեմ պաշտոնից ազատվելու զեկուցագիր: Այդ խոսակցության ընթացքում Քոչարյանը պարբերաբար հետաքրքրվել է իմ գույքային դրությամբ և թե ինչ զենքեր ես ունեմմ և կապ չունի, որ օրինական են, պետք է բերեմ և հանձնեմ: Փորձելով մի քանի անգամ ինձ նսեմացնել, և ,տեսնելով, որ չեմ ընկրկում` ՌՈ պետը ներս հրավիրեց ՌՈ ծառայողներին և ասաց՝ «առայժմս սրան բաց թողեք, բայց հետ եք բերելու»: Երբ խոսակցությունն ավարտում էինք` ասացի՝ «եթե այլ հարց չունեք, ես գնամ», ինչին ի պատասխան Քոչարյանն ասաց` մենք ենք որոշում՝ դու կգնաս թե կմնաս: Զեկուցում եմ Ձեզ, որ գտնում եմ, որ իմ անձի և արժանապատվության նկատմամբ կատարվել է ոչ իրավաչափ ոտնձգություն, որն ուղեկցվել է այլ անձի կողմից, որն առնչություն չունի ի պաշտոնե նման գործառույթ իրականացնելու՝ ոտնձգությամբ, սադրիչ արտահայտություններով իմ սպայի համբավը արատավորելուն ուղղված գործողություն իրականացնելով: Ամփոփելով` խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել, իմ նկատմամբ սկսված ակնհայտ ապօրինի հետապնդումը դադարեցնելու, այլ անձանց ոչ իրավաչափ գործողություններին իրավական գնահատական տալու, ինչպես նաև դրա մեջ ՌՈ պետի գործողությունների կամ անգործության գնահատական տալու վերաբերյալ: Հարգանքով` 18120 Զորամասի Հրամանատար, Գնդապետ` Կ. Եղիազարյան 15.11.2020թ. »։ Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր