00:00:00

Հայկ Սարգսյանը հերքում է զինված խմբավորումների ձևավորման գործընթացը ղեկավարելու լուրերը

12:28, 17 նոյեմբեր 2020

Հիմա Ստեփանակերտում ունենք բազմաթիվ կոտրված պատուհաններ, և ես շատ կցանկանայի, որ կառավարության շենքում պատուհաններ ջարդած անձինք ավելի կազմակերպված գնային Արցախ`վերականգնելու մանակապարտեզների, դպրոցների ու հիվանդանոցների պատուհանները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նա նշեց, որ օրեր առաջ հատուկ մեքենաներով մարդիկ են բերվել կառավարական առանձնատների շրջակայք` բողոքի ցույց անցկացնելու, մինչդեռ այդ մարդկանց կարող էին ուղղորդել Արցախ` լծվելու հայրենիքի պաշտպանության գործին: Լրագրողների դիտարկմանը, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` անձամբ ինքն այս օրերին ղեկավարում է զինված խմբերի ձևավորման մի գործընթաց, Սարգսյանը պատասխանեց` լուրն իրականությանը չի համապատասխանում: «Բռնությունը մեր օրակարգում տեղ չունի, հակառակ, ժողովուրդը հաճախ մեզ մեղադրում է թավշային գործելաոճի համար», - ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր