00:00:00

Իշխանությունը ոչ միայն «պադատավատներ» ու սիրուն կոստյումներ հագնել է, այլ պատասխանատվություն է․ Արման Աբովյան

11:20, 17 նոյեմբեր 2020

Այս ծանր օրերին ոմանք փորձում են ժողովրդի ցասումը ներկայացնել որպես աթոռակռիվ, նման բան չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ «Չկա նման բան ու չի կարող լինել։ Մի գաղտնիք բացահայտեմ՝ իշխանությունը դա ոչ միայն «պադավատներ» է, քարտուղարուհիներ է, պարգեւավճարներ է, սիրուն-սիրուն կոստյումներ է, քաղցր խոսել է, այլ առաջին հերթին պատասխանատվություն է։ Ոչ մեկին հետաքրքիր չի, ար արդեն որերրորդ օրն է վարչապետն ու իշխանությունը  բացատրում են՝ ինչի համար եղավ էս ամեն ինչը։ Ստանձնե՞լ եք պատասխանատվություն՝ ստանձնել եք, պատասխանատավությունը նաեւ ենթադրում է հետեւանքներ, եւ եթե խուսափում եք հետեւանքներից, ուրեմն ո՞վ է աթոռակիռվ անում»,- նշեց պատգամավորը։ Արման Աբովյանը ելույթն ավարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով։ https://www.youtube.com/watch?v=WoF6aZrx_74&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր