00:00:00

ԱԺ խորհրդի նիստին իմքայլական պատգամավորների բացակայությունը դիրքորոշման հարց է, պարզապես, հարկ չեն համարել ներկայանալ. Լենա Նազարյան

10:40, 17 նոյեմբեր 2020

ԱԺ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանից հետաքրրքվեց`վերջինիս չի՞ կարծում, որ պետք է նիստ հրավիրել և քննարկել Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը: Նազարյանն իր հերթին հիշեցրեց, որ եղել է խորհրդի նիստ, և քվորում չի եղել: «Հետևապես այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել այդ հարցը քննարկել», - ասաց նա: Մարուքյանը ճշգրտեց, որ, փաստորեն, իմ քայլական պատգամավորները հարկ չեն համարում քննարկել, օրինակ, Մեղրիով ադրբեջանցիներին տրվող ճանապարհի հարցը: «Հասկանայինք`այդ էստակադային ճանապարհը երբ է կառուցվելու, ում հաշվին, ինչու ենք այդ ճանապարհը տվել: Օրինակ, քննարկեինք` զինադադարից հետո ինչպես են մեր քաղաքացիներին գերի վերցնում: Գուցե դա հիմք է տալիս, որ Քարվաճառից դուրս չգանք: Նման հարցեր կան: Ուզում եք ասել` 88 պատգամավորը չի՞ ուզում այս հարցերը քննարկել», - հարց ուղղեց Էդմոն Մարուքյանը: ԱԺ փոխնախագահը կրկին շեշտեց` իմքայլական պատգամավորների բացակայությունը ոչ անգործության, ոչ էլ պատահականության արդյունք չէ, այլ զուտ`դիրքորոշման: «Այդ լարված օրերին ի՞նչ էիք ուզում քննարկել: Հիմա բոլոր հարցերը կարող էինք քննարկել», - ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր