00:00:00

«ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններով Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային պատժեց վատ աշխատանքի համար». Սերգեյ Մարկով

11:05, 17 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդյունքում այն իրավիճակը, որում հայտնվել է Թուրքիան, չի կարելի շահեկան համարել: Այս մասին գրում է polit.info կայքը: Թուրքական անօդաչու սարքերը, Մարկովի խոսքով, իսկապես մեծ դեր են խաղացել ռազմական հակամարտության մեջ, բայց դրանք հնարավոր էր գնել ցանկացած այլ երկրից: «Կարծում եմ, որ Թուրքիան այդ անօդաչու սարքերը փոխանցել է գրեթե անվճար, և դա ոչ թե օրինակ է առ այն, որ Անկարան իր ազդեցության տակ պահում Բաքվին, այլ այն բանի, թե ինչպես է Ադրբեջանը օգտագործել Թուրքիային»,-բացատրել է Մարկովը: Կարգավորման արդյունքում, որը ձեռք է բերվել Ռուսաստանի միջնորդությամբ, Թուրքիան, որը հավակնում էր մասնակցել խաղաղության գործընթացին, գրեթե ձեռնունայն է մնացել: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, քաղաքագետի խոսքով, «վատ աշխատանքի համար պատժել է Ֆրանսիային և ԱՄՆ-ին ՝ նրանց միանգամայն ձեռնունայն թողելով»: Իսկ Թուրքիային Մոսկվան հեռավորության վրա է պահում: Նա Անկարային թույլ չի տվել մասնակցել ոչ եռակողմ հայտարարության ստորագրմանը, ոչ էլ խաղաղապահ առաքելությանը: «Հենց Ռուսաստանն է հանդիսացել այն ուժը, որը մշակել է համաձայնագիրն ու երկու երկրներին համոզել է ստորագրել այն: Բացի այդ, Մոսկվան հաստատել է իր առաջնորդի կարգավիճակը տարածաշրջանում և առհասարակ հետխորհրդային տարածքում»,-նշել է Մարկովը: Քաղաքագետը հիշեցրել է նաև, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ մեկտեղ հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, սակայն չեն մասնակցում որևէ ընթացակարգի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր