00:00:00

Ով կարող է փոխարինել Զոհրաբ Մնացականյանին եւ ինչ կարող է անել նոր նախարարը

10:22, 17 նոյեմբեր 2020

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նրան, թե ով կարող է փոխարինել ԱԳ նախարարի պաշոտոնում Զոհրաբ Մնացականյանին: Նա, մասնավորապես գրել է. «Մեր նոր ԱԳ նախարարը պետք է; 1.Մաքսիմալ ընդունելի, ընկալելի և ճանաչված լինի Ռուսաստանի կողմից: 2.Մանրամասն տիրապետի բանակցային գործընթացին: 3.Ուղիղ մասնակցություն ունեցած լինի բանակցություններին: 4.Ուղիղ կապ ունենա ՌԴ ղեկավարության հետ (նաև անձնական): 5.Ընդունելի լինի Վաշինգտոնի ու Փարիզի համար: 6.Պետք է աշխատի ինքնուրույն, մինիմալ ազդեցությամբ ղեկավարի կողմից: 7.Պետք է ունենա դիվանագիտական ծառայության լրջագույն փորձ: Բարդ է բայց, եթե 100 հեկտար էլ մեր օգտին հետ բերի` գծված քարտեզի դեմարկացիայի արդյունքում և եթե 1% շանս կա նման խայտառակ ձևակերպումներով համաձայնագրից խուսափելու համար, ուրեմն պետք է անի: Չի կարելի բարդույթավորվել: Պետք է զանգել ու հրավիրել` հանուն պետության ապագայի: Թեկուզ ժամանակավոր: Օրերի չէ` ժամերի հարց է: Վերոհիշյալ ստանդարտներին համապատասխանող շատ թեկնածու չկա: Ես 2-ին եմ տեսնում: Այլ մտքեր կա՞ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր