00:00:00

Վենեսուելայի փոխնախագահը հանդիպում է ունեցել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրողի հետ

20:13, 16 նոյեմբեր 2020

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը Մոսկվայում հանդիպում Է ունեցել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրողի հետ եւ «լավ նորություններ» Է տանում երկիր: Այդ մասին, հայտնել Է լատինամերիկյան պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոն:
«Փոխնախագահը նոր Է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հանդիպումներ Է անցկացրել: Դրանցից մեկը եղել Է հանդիպումը արտադրողի եւ ռուսաստանյան պատվաստանյութը պատրաստող գիտական լաբորատորիայի հետ: Մենք ապահովել ենք ավելի քան 10 միլիոն չափաքանակ… Հուսով ենք, որ հունվար-փետրվար-ապրիլ-մայիսին կլինի 10 միլիոն չափաքանակը: Վենեսուելան նույնպես պատվաստանյութը կարտադրի այստեղ, մենք լարված աշխատելու ենք թեմայի վրա»,-ասել Է Մադուրոն: Դրա հետ մեկտեղ կադրերում, որոնք հեռարձակվել են նախագահի Twitter-ում, ցուցադրվել Է Ռոդրիգեսի հանդիպումը Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի հետ: «Նա (Ռոդրիգեսը) այդ առումով լավ նորություններ Է հայտնում…Նա ինձ լավ նորությունների մասին Է տեղեկացրել Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունների ամբողջ ճակատի եւ այն մասին, թե ինչու Է նրան ուղարկել Մոսկվա՝ համաձայնությունների հասնել ռուսաստանյան պատվաստանյութի շուրջ՝ միլիոնավոր մարդկանց համար»,-հավելել Է Մադուրոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր