00:00:00

Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը դարձյալ ԱԱԾ են հրավիրվել

18:35, 16 նոյեմբեր 2020 Իրավական

Հերթական անգամ, հանրահավաքից առաջ, Նիկոլ Փաշինյանի ցուցումով, ապօրինի հարուցված քրեական հետապնդումների շրջանակներում Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ է հրավիրվել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, հայտնելով այս տեղեկությունը, նշել էր, որ իշխանությունը նաև փորձում է կյանքի գնով Ծառուկյանին զրկել մանդատից։ ԱԺ-ն այդ նպատակով խորհրդի նիստ է հրավիրել։ «Եվ այս ամենից հետո թշնամու առաջ կքած վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շարունակելով երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու գործելաոճը, ընդդիմությանն է լկտիաբար կոչ անում հայտարարել, որ բացառում են որեւէ բռնի գործողություն»,-գրել էր նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր