00:00:00

Հունաստանի ՌՕՈւ-ն ամրապնդվում է ամերիկյան եւ ֆրանսիական կործանիչներով

18:26, 16 նոյեմբեր 2020 Աշխարհ

Հունաստանի ՌՕՈւ-ն ամրապնդվում է ամերիկյան F-35 եւ ֆրանսիական Rafale կործանիչներով, ինչպես նաեւ ԱԹՍ-ներով, հաղորդում է Kathimerini-ն: Միեւնույն ժամանակ, առկա համակարգերի սպասարկումն ու արդիականացումն արագ ընթանում է, ինչը կթեթեւացնի Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրական ծովում հավասարակշռության պահպանման բեռը: Վերջնանպատակը ՌՕՈւ-ի վերաձեւավորման համար պայմանների ստեղծումն է: Եթե այդ ծրագիրն իրականացվի, ապա հունական եւ թուրքական ՌՕՈւ-երի միջեւ հավասարակշռությունը կփոխվի համեմատաբար կարճ ժամանակահատվածում: Գործնականում Հունաստանի ՌՕՈւ-ն հասանելիություն կստանա 3 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Իսրայելից սարքավորումների եւ տեխնոլոգիաների նկատմամբ: Այդ հարցին տեղյակ աղբյուրների համաձայն՝ Հունաստանի ՊՆ ղեկավար Նիկոս Պանայոտոպուլոսն արդեն առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին 5-րդ սերնդի F-35 վեց կործանիչ գնելու մասին, որոնք կարող են մատակարարվել 2021 թվականին: Ինչ վերաբերում է ֆրանսիական Rafale կործանիչների մատակարարումներին, ապա ակնկալվում է, որ հարցը կփոխանցվի խորհրդարան դեկտեմբերին: Միեւնույն ժամանակ, առաջին 6 ինքնաթիռները կմատակարարվեն 2021-ի առաջին կեսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր