00:00:00

Մեղրին շատ պաշտպանված պետք է լինի, որպեսզի վտանգները հեռացնենք. Անդրանիկ Քոչարյան

18:15, 16 նոյեմբեր 2020

Ես եղել եմ Մեղրիի արտակարգ դրության պարետը, ես այն մարդն եմ, ով շատ ծանր է տարել Մեղրիի երկաթգծի լիկվիդացումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Հիմա Մեղրիից ՀՀ դարպասն է բացվում, եւ դրա նկատմամբ պետք է լինենք զգայուն: Մենք մեծ անելիք ունենք: Մեղրին շատ պաշտպանված պետք է լինի, որպեսզի վտանգները հեռացնենք։ Այսօր մենք ունենք պարտադրանք՝ երեք ստորագրությամբ, որ պատերազմը դադար ստանա: Անվտանգության գոտու պահպանության հարցով իր մասնակցությունն ունի ՌԴ-ն, որը պետք է իր կարողությունների սահմանում փոխարինի ՊԲ-ի խնդիրների լուծմանը»,- նշեց նա։ https://www.youtube.com/watch?v=bXEkSYIl9cM&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր