00:00:00

«Ձեռք բերված զինադադարը ճգնաժամի վերջնական լուծումը չէ». Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ԼՂ շուրջ պայմանավորվածությունների մասին

18:05, 16 նոյեմբեր 2020 Աշխարհ

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը կարծում է, որ այժմ ձեռք բերված զինադադարը Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի վերջնական լուծումը չէ, գրում է en.irna.ir կայքը: Ղաթիբզադեի խոսքով՝ այս ճգնաժամի լուծման եղանակն արդարադատության և պետությունների իրավունքների վրա ուշադրության սևեռումն է: Մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանում արտաքին տարրեր չի հանդուրժելու: Խոսելով երկրի հյուսիսարևմտյան հատվածում սահմանապահների սպանության մասին՝ Ղաթիբզաֆեհը հավաստիացրել է, որ Իրանը վճռականորեն արձագանքում է նման գործողություններին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որի համաձայն՝ ռուս խաղաղապահ ուժեր են տեղափոխվել ԼՂ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր