00:00:00

Ամբողջ հայ քաղաքագիտական միտքը պատրաստում է հասարակությանը նախորդ պատերազմին․Արման Եղոյան

17:38, 16 նոյեմբեր 2020

Ամբողջ հայ քաղաքագիտական միտքը պատրաստում է հասարակությանը նախորդ պատերազմին։ Հիմա, նոր, էս օրերին մենք սկսել ենք մտածել «լավ 7 շրջանները հասկացանք, բա Շուշի՞ն»։ Ու էդ կոնտեքստում նոր-նոր սկսել ենք քրքրել 25-ամյա բանակցային գործընթացի փաստաթղթերը պարզելու համար, թե արդյո՞ք բանակցային գործընթացով կարող էինք պահել այն, ինչը կորցրեցինք պատերազմով։ Կարելի է կարծել, թե 7 շրջանների հետ կապված ունեինք համազգային կոնսենսուս ու Շուշիի անկումը խաթարեց այն։ Երկու ամիս առաջ 7 չէ, 1 շրջան, կես շրջան, մեկ գյուղ հանձնողը հռչակվելու էր դավաճան։ Նույնիսկ այս օրերին մեզ թվում է, թե պատերազմն ավարտվել է ու մենք ինչ-որ բան հանձնել ենք կամ ինչ-որ բան պահել։ Նույնիսկ այս օրերին վարչապետի այն մտքից, թե պիտի ավելի շատ սիրեինք մեր երկիրը, ավելի լավ խնամեինք ու ավելի լավ շենացնեինք առանձնացվում է «դժբախտ» և «դժգույն» Շուշի բառերը։ Եթե այս օրերին մենք սթափ ու համակողմանի չգնահատենք ստեղծված աշխարհքաղաքական իրավիճակը, կպարտվենք նաև հաջորդ ու շատ ավելի մոտալուտ պատերազմում։   Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր