00:00:00

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Թուրքիայի կառավարության ֆինանսավորման դադարեցման մասին առաջարկին

15:37, 16 նոյեմբեր 2020 Աշխարհ

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Թուրքիայի կառավարության ֆինանսավորման դադարեցման մասին հույն եվրապատգամավոր Նիկոս Անդրոուլակիսի առաջարկին, հայտնում է Greek Reporter-ը։ «Մենք դադարեցնում ենք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Բելառուսի կառավարությունների ֆինանսավորումը։ Որովհետեւ եվրոպական ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ պայմանն է մարդու իրավունքների պահպանումը, օրենքի եւ միջազգայիրն իրավունքի գերակայությունը»,- ասել է Անդրոուլակիսը խորհրդարանում ելույթ ունենալիս։ Անդրոուլակիսը, ով 2021 թվականի բյուջեի գծով արտասահմանյան գործերի կոմիտեի զեկուցողն է, առաջարկել է եվրոպական միջոցները հատկացնել Թուրքիայի հասարակական կազմակերպություններին, երկրի իրավապաշտպաններին, այլ ոչ թե Թուրքիայի կառավարությանը։ 2014-2018 թվականներին Թուրքիան ընդհանուր ստացել է մոտ 3,6 մլրդ եվրո։ Անդրոուլակիսի խոսքով՝ ԵՄ միջոցները սահմանափակվել են 2020 թվականին 160 մլն եվրոյով, այս գումարն էր նախատեսվել նաեւ 2021 թվականի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր