00:00:00

Հրավիրվել եմ ՀՔԾ, մեզ բռնելով չեք վախեցնելու․ հաղթանակ խոստացող, բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա․ Էդուարդ Շարմազանով

11:02, 13 նոյեմբեր 2020

Հրավիրվել եմ ՀՔԾ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «2.5 տարի պայքարել եմ ու պայքարելու եմ ապազգայնության ու պարտվողականության դեմ։ Մեզ բռնելով չեք վախեցնելու։ Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում, ինչպես հայտնվել են Անիի Բագրատունյաց թագավորությունը հակառակորդին կտակած Հովհաննես-Սմբատն ու Կարսը թուրքին զիջողները։ Հաղթանակ խոստացող, բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա»,-գրել է Էդուարդ Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր