00:00:00

«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից՝ «համակարծիք չլինելով թիմի դիրքորոշման հետ»

23:56, 12 նոյեմբեր 2020

Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը լքում է «Իմ քայլը» խմբակցությունը։ «ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես’ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ. 1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։ 2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։ Աստված մեզ պահապան»,- ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր