00:00:00

ՄԻՊ աշխատանքային խմբերը առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված կամ ձերբակալված 60 անձի հետ

23:43, 12 նոյեմբեր 2020

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխատանքային խումբ՝ կապված հավաքների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։ 6 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև Ձերբակալվածների պահման վայր: 1 խումբ իրակացրել է հավաքների դիտարկումներ հավաքների վայրերում ֆիզիկական ներկայությամբ , իսկ ևս 1 խումբ՝ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով։ 1 այլ խումբ էլ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ։ Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ։ Նրանցից 51-ը բերման են ենթարկվել վարչական իրավախախտում, իսկ 9-ը քրեորեն պատժելի արարք կատարելու կասկածանքով: Այցերի արդյունքներն ամփոփման փուլում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր