00:00:00

Սասուն Միքայելյանը խնդրում է արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք և շարունակել շենացնել այն

22:39, 12 նոյեմբեր 2020

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում երկրապահների մասնակցության և Արցախում ստեղծված իրավիճակի մասին: Ինչպես տեղեկացնում է Երկրապահ կամավորականների միության կայքէջը, Սասուն Միքայելյանն իր հայտարարության մեջ նշում է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երկրապահ ջոկատներն առաջիններից էին, որ կրեցին հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը: «Ավելի քան 3500 երկրապահ՝ հերթափոխով, այս օրերին մարտնչում էր Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար: Ցավոք մեր շարքերն էլ նոսրացան. այդ 44 օրերի ընթացքում Երկրապահը 69 զոհ տվեց, ունենք 2 անհայտ կորած, 1 գերի, 74 վիրավոր: Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ: Հպարտանում եմ Ձեզանով, Ձեր քաջ զավակներով: Մենք այս օրերին տեսանք թե ինչ սերունդ եք դուք դաստիարակել՝ քաջ, անվախ եւ, որ ամենակարեւորն է՝ հայրենասեր»,- ասել է Միքայելյանը: ԵԿՄ նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը դեռ պատերազմի մեջ է և եթե տրվի քաղաքական սադրանքների, ավելի մեծ կորուստների առջեւ կկանգնի: «Կխնդրեի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք եւ շարունակել շենացնել այն: Մենք մեր Արցախ աշխարհը, մեր արցախցուն երբեք մենակ չենք թողել եւ չենք թողնի»,- եզրափակել է Միքայելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր