00:00:00

Նիկոլ Փաշինյանը մի թեզ դրեց շրջանառության մեջ, թե ՀՀ-ում սուտը պիտի բացառվի. արա, ամենաստախոսը դու ես. Գեւորգ Պետրոսյան

20:40, 12 նոյեմբեր 2020

Սա քաղաքական պայքար չէ, սա կուսակցական պայքար չէ, այստեղ քաղաքական դիվիդենտ հավաքելու խնդիր չի, սա պետականության պահպանման խնդիրն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Արցախի տարածքները հանձնելու դեմ կազմակերպված բողոքի երթից հետո Ազատության հրապարակում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Նիկոլ Փաշինյան կոչեցյալ վարչապետը իր պաշտոնավարման առաջին օրվանից մի հատ թեզ դրեց շրջանառության մեջ, թե Հայաստանում սուտը պիտի բացառվի. արա, ամենաստախոսը դու ես։ Ինքն ասեց՝ իբր թե զրոյական կետից է շարունակում բանակցությունները առանց ամաչելու: Նախ, զրոյական կետ հակացություն գոյություն չունի, կյանքը շարունակվում է, դու իրավունք չունես քո նախորդների արածը չշարունակելու: Ասաց՝ մենք պիտի նենց անենք, որ Արցախի հարցը լուծվի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար ձեռնտու, բայց նա այսօր այդ հարցը լուծեց բացառապես Ադրբեջանի շահերից ելնելով։ Այնքան է կորցրել ամոթի զգացումը, որ հիմա էլ է քաղաքացիներին սպառնում. դու ո՞վ ես, որ քաղաքացիներին սպառնում ես, բա ասում էիր՝ 3 միլիոն վարչապետ ունենք այս երկրում։ Դու ով ես, այ տղա»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը: Նա նաեւ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն այնքան խելք չունի, նա չի հասկանում, որ իր թեթեւ ձեռքով հանձնեց Արցախը, վտանգ կա, որ նույն թեթեւ ձեռքով էլ հանձնելու է Հայաստանը: «Ինքն էնքան պատիվ չունի, որ գոնե վերջին պահին հրաժարական տա: Ինքը պետք է վախենա, որ պետք է պատասխան տա պատմության առաջ: Ասում է՝ ԲՀԿ-ն, էն մյուս քաղաքական ուժտը դավեր է նյութում: Տո, ամենաշատ դավեր նյութողը դու ես: Ինքն ասում էր, որ ժողովուրդը հավաքվի, ինքը հրաժարական կտա: Բա էստեղ հավաքվածը ժողովուրդ չի՞: Հիմա իրեն ձայն տված ժողովրդի ինչքա՞ն մասն է իրեն վստահում: Նիկոլ Փաշինյանի որեւէ խոստում կյանքի չի կոչվել, ամեն ինչու խաբել է ժողովրդին: Հիմա ես այստեղից իջնում եմ, եթե պետք է գան ձերբակալեն, թող գան, ձերբակալեն»,-ասաց նա եւ իջավ ամբիոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր