00:00:00

Լավրովը պատմել է Պուտինի ու Փաշինյանի զրույցի մասին

16:39, 12 նոյեմբեր 2020

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Մենք շփվում ենք մեր հայ գործընկերների հետ, երեկ նախագահ Պուտինը խոսել է վարչապետ Փաշինյանի հետ», - ասել է նա լրագրողներին: Լավրովը հավելել է, որ առավոտյան ինքը զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախարարի խոսքով՝ ինքը համոզված է, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր լիարժեք պատասխանատվությունը ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի համար և գիտակցում է, որ հրադադարի պայմանագրեր է կնքել՝ ելնելով իր ժողովրդի բարձրագույն շահերից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր