00:00:00

ՍԴ-ն գրաֆիկի շեղումով աշխատանքային նիստ է հրավիրել. օրակարգի հարցերից չորսը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին

14:56, 12 նոյեմբեր 2020 Իրավական

Այսօր՝ ժամը 14։30 -ին, ՍԴ աշխատակարգային նիստ է հրավիրվել։ Սահմանադրական դատարանի շրջակայքում առավոտից մեծ թվով ոստիկաններ են հավաքված։ Նշենք, որ տարիներ շարունակ ՍԴ աշխատանքային նիստերը գումարվել են ուրբաթ օրերին՝ ժամը 11։ 00-ին։ ՍԴ նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող 4 հարց։
Հարցերը հետևյալն են. 1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ «Սահմանադրական դա­տարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն այնքանով, որքանով այն չի նախատեսում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորության՝ Սահմանադրությանը համապատասխա­նության հարցը որոշելու վերաբերյալ» գործի ընդունելիության մասին /04.06.2020/ 2. «Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-782 դիմումի ընդունելիության հարցի վերաբերյալ /25.06.2020/ 3. Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչների միջնորդության մասին Վարույթ ընդունված գործեր, որոնց ե՛վ դատաքննության օր, ե՛վ գործով զեկուցող պետք է նշանակվի 4. «Ռոբերտ Քոչարյանի և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհա­նուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հան­րապե­տության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահ­մանադրու­թյանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցող եվ գործի դատաքննության օրը նշա­նակելու մասին /29.05+04.05.2019-20.05.2019/։ Ըստ տեղեկությունների՝ աշխատակարգային նիստին չեն մասնակցելու ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր