00:00:00

Ո՞նց ես ապրելու Արցախը հանձնելու դավաճանական ակտին համաձայնությունդ տալուց հետո․Զոհրաբյանը՝ Արցախի նախագահին

14:39, 12 նոյեմբեր 2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կամավորագրվածի տեսանյութ, ով անդրադառնում է Արցախի նախագահի ուղերձին, որում նա հայտարարեց, թե հողերը ծախել ենք ազգովի։ «Արցախի նախագահը Արցախը հանձնելու եւ դավաճանության մեջ, հող ծախելու մեջ մեղադրել է ողջ հայ ժողովրդին։ Հայաստանի իշխանությանը լաքեյի պես ծառայող այս մարդը հայ ժողովրդին համարում է հող ծախող։ Արայիկ Հարությունյան, լսի՛ր այս հայրենասեր զինվոր տղային։ Լսիր ու մտածիր, թե ոնց ես ապրելու Արցախը հանձնելու դավաճանական ակտին քո համաձայնությունը տալուց հետո»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը ու մեջբերել Արայիկ Հարությունյանի ուղերձից մի հատված․
«Ո՞վ է ծախել հողը` ծախել ենք ազգովի։ Դավաճանել ենք մեր զինվորներին` 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին, բոլորս միասին ենք դավաճանել. դավաճան չփնտրե՛ք»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր