00:00:00

Շուշիում թեժ մարտական կետից վիրավորներին դուրս բերելու և բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում զոհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի աշխատակից Պողոս Մելիքյանը

22:05, 11 նոյեմբեր 2020

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնում են. «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Շուշիում թեժ մարտական կետից վիրավորներին դուրս բերելու և բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում արիաբար զոհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի աշխատակից, մեր քոլեջի շրջանավարտ Պողոս Մելիքյանը։ Պողոսը ռազմաճակատ էր մեկնել որպես բուժակ՝ պատերազմը սկելուց անմիջապես հետո։ Նրա մանկության և մարտական ընկեր Սարգիս Սարգսյանը, խեղդելով արցունքները, հիշում է ընկերոջ անձնվեր հայրենասիրությունն ու հավասարապես զինվոր և բուժաշխատող լինելու նվիրումը․ «Պողոսը վիրավորներին տեղավորել է մեքենայում, որի վարորդը զոհվել է թշնամու կրակից, վիրավորներին հաջողվել է դուրս բերել շրջվող մեքենայից, Պողոսը թշնամուն դիմադրություն է ցույց տվել, ցավոք ուժերն անհավասար էին, ինչի արդյունքում նա արդեն մեզ հետ շարքերում չէ»։ Խոնարհում քաջարի մարտիկի և բուժաշխատողի սխրանքին, հավերժ փառք նրա հիշատակին․․․»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր