00:00:00

Կանխող էիք՝ Արցախի հանձնելը կանխեիք. Իշխանական գործիչների արձագանքն այսօրվա հանրահավաքին

00:19, 12 նոյեմբեր 2020 Քաղաքականություն

Այս պահին շարունակվում է բարձրանալ բազմահազար հայաստանցիների ու արցախցիների բողոքի ձայնը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած խայտառակ փաստաթղթի, որով հանձնվեց Արցախը: Մինչ այդ,  իշխանական և մերձիշխանական շրջանակները ճիգ են գործադրում շեղել մարդկանց ուշադրությունը: Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հանրահավաքի սկզբից մի լուսանկար, երբ ժողովուրդը նոր էր հավաքվում Ազատության հրապարակում՝ տպավորություն ստեղծելով, թե քիչ ժողովուրդ կա:
Ալեն Սիմոնյանին շտապենք հիասթափեցնել: Բարեբախտաբար, Փաշինյանի կառավարման 2.5 տարվա ընթացքում, որքան էլ որ այս իշխանությունները փորձեցին բթացնել մարդկանց ազգային ազդակները, դա նրանց չհաջողվեց, ու այսօր Արցախի դավաճանական հանձնման դեմ բողոքելու է դուրս եկել մի ողջ ժողովուրդ՝ անկախ կուսակցական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից: Ազգային ժողովի փոխխոսնակը, ով պատերազմից օրեր առաջ կամուֆլյաժով Աղդամի դիրքերից լուսանկար էր հրապարակել ու գրել՝ Աղդամն իմ հայրենիքն է, զբաղված է էժանագին մանիպուլյացիայով՝ շեղելու համար Արցախը դավադիր կերպով հանձնելու թեմայից: Քիչ առաջ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև Ազգային ժողովի իշխանական պատգամավոր, նախկինում Նիկոլ Փաշինյանի քարտուղարուհի Արփի Դավոյանը: «Այս մարդիկ, ցավոք, օգտագործում են ստեղծված իրավիճակը։ Այսօր նրանք զոհված մեր եղբայրների արյունը հարգելու և նրանց մայրերի մորմոքը ամոքելու փոխարեն, խոսում են միայն իշխանությունից, իշխանափոխությունից, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից։ Դուք ի՞նչ էիք ուզում, որ ստեղծված պայմաններում շարունակվեին զոհվել մեր լույս տղաները, որպեսզի դուք ձեր տներում ֆեյսբուքյան ցավակցական գրառում անեիք, հետո գնայիք նրանց հոգեհանգստին և ասեիք, որ Նիկոլ Փաշինյա՞նն է մեղավոր։ Այդքան հոգիդ, հենց հիմա, հերթով զանգահարեք ռազմաճակատում գտնվող տղաների մայրերին, լսեք նրանց հուսավառ ձայնը։ Խոսեք մարտի դաշտից վերադարձած տղաների հետ։ Դուք չեք խոսում փրկված կյանքերի, փրկված և վերածնված երազանքների մասին։ Չեք էլ խոսելու, որովհետև դա չի ձեզ համար կարևոր… ցավոք… Իսկ հիմա, ուշադիր նայեք իրար, ովքե՞ր եք դուք և ի՞նչ եք պահանջում»,- գրել է Արփի Դավոյանը: Մեկ այլ «Իմ քայլ»-ական պատգամավոր էլ՝ Արթուր Հովհաննիսյանը, արձագանքելով 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին, մասնավորապես գրել է. «Ես մեր հերոս տղերքի ծնողների ու հարազատների հույզերի հետ խաղացողներին, ստի, կեղծիքի ու թալանի աշխարհից եկածներին, դավաճաններին… զիջելու հայրենիք չունեմ»: Երիտասարդին քնից արթնացնել է պետք ու ասել, որ իր ասած հայրենիքն արդեն զիջել են, զիջել են դավադիր կերպով, անամոթաբար, զիջել է իր իսկ առաջնորդը: Իսկ եթե հայրենիք ասելով՝ իր պատգամավորական աթոռը նկատի ունի, ի՞նչ ասենք… Թերևս, աղոթենք նրա հոգու փրկության համար: Շարունակությունը՝ 168․am-ում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր