00:00:00

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է տալիս

18:45, 11 նոյեմբեր 2020 Իրավական

«Սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 27-ին պատրաստվում էի հրաժարական ներկայացնել, քանզի ավարտել էի իմ առաքելությունը դատական իշխանությունում։ Սանձասերծված պատերազմը ստիպեց հետաձգել հրաժարականիս պաշտոնական գործընթացը` մեր հանրության բարոյալքմանը չնպաստելու համար. սա կփաստեն ԲԴԽ իմ գործընկերները։ Սակայն հնարավոր չէ պատկերացնել ավելի բարոյալքող փաստաթուղթ, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը։ Այս իրավիճակում ես չեմ ցանկանում լինել չեզոք և զուսպ, ես պնդում եմ իմ հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի։ Առաջարկում եմ համախմբվել Հանրապետության նախագահի շուրջ։ Հայաստանը չպետք է ճանաչի Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, Մենք պետք է շարունակենք պայքարը դիվանագիտական ճակատում, իսկ ըստ անհրաժեշտության նաև ռազմադաշտում։ Խնդրում եմ ընդունել հրաժարականս»,- այս մասին գրում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր