00:00:00

Գերմանիան պետք է մեծ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին

18:33, 11 նոյեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիան պետք է ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ իր գործընկերների հետ միասին մեծ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կարծում է Գերմանիայի Բունդեսթագի պահպանողականների խմբակցության արտաքին քաղաքական հարցերով փորձագետ Յուրգեն Հարդտը, փոխանցում է DW-ն» Նրա խոսքով՝ հրադադարը «երկար շաբաթների ընթացքում առաջին անգան հնարավորություն է ստեղծում շտապ տարածաշրջան փոխադրել անհրաժեշտ հումանիտար օգնություն»։ Նա հիշեցրել է, որ Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 2 միլիոն եվրո է տրամադրել Լեռնային Ղարաբաղում մարդկանց սննդամթերք եւ ծածկոցներ, իսկ հիվանդանոցներ դեղորայք մատակարարելու համար։ Միաժամանակ ՔԴՍ/ՔՍՄ խմբակցությունն իր հերթին Թուրքիայից եւ Ռուսաստանից ակնկալում է հակամարտության խաղաղ կարգավորման հետագա որոնմանը ակտիվ մասնակցություն։ Սակայն, Հարդտի կարծիքով, Գերմանիան նույնպես պետք է ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ գործընկերներով մեծ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ինչպես նաեւ ավելի ակտիվ, քան նախկինում, նպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական մերձեցմանը։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը «սկզբունքորեն ողջունում» է նաեւ ընդդիմադիր լիբերալների խմբակցության Կենտրոնական, Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի հարցերով փորձագետ, Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերի կոմիտեի անդամ Ռենատա Ալտը։ Նրան, սակայն, մտահոգում է Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամը, որը սպառնում է երկրում իրավիճակի հետագա ապակայունացմամբ։ «Այն բանից հետո, երբ գերմանական կառավարությունը սպասեց հակամարտության թեժ փուլի ավարտին, հիմա Գերմանիան եւ ԵՄ-ն պետք է վերջապես նախաձեռնություն ստանձնեն եւ նպաստեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների  վերսկսմանը»,- հայտարարել է նա։ Խորհրդարանական կոմիտեից նրա գործընկերը, Ձախ կուսակցության խմբակցության պատգամավոր Սեւիմ Դագդելենը կարծում է, որ հիմա՝ ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելուց հետո անհրաժեշտ է «ապահովել տարածաշրջանի հայ բնակչության պաշտպանությունը վտարումից եւ փախստականներին վերադառնալու հնարավորությունը»։ Դրանից բացի, Դագդելենը քննադատաբար է մեկնաբանում Ադրբեջանի համար ցանկալի Հարավային Կովկասում թուրքական զորքերի տեղակայումը՝ համարելով, որ «թուրք նախագահը ոչ թե խաղաղության պահապան է, այլ ահաբեկչության կնքահայր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր