00:00:00

Էդմոն Մարուքյանը բոլոր պատգամավորներին կանչում է ԱԺ՝ այս վիճակից միասին ելքեր գտնելու համար

16:53, 11 նոյեմբեր 2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Նոյեմբերի 9-ի ծանր գիշերը ուղիղ եթերում դիմեցի բոլոր պատգամավորներին գալու այստեղ եւ այս վիճակից միասին ելքեր գտնելու համար: Մինչ այս պահը սպասում ենք: Եկե՛ք, քննարկենք միասին եւ իրավիճակից ելքեր գտնենք»։ Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավարը կոչով էր դիմել քաղաքացիներին ու ասել, որ թույլ տան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գնան խորհրդարան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր