00:00:00

«Բարգավաճ Հայաստան»-ը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը եղել է վարչապետի հրաժարականի գործընթաց սկսելու մասին՝ առանց նոր վարչապետի թեկնածու առաջարկելու․ Գևորգ Գորգիսյան

16:50, 11 նոյեմբեր 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պարզաբանում է ներկայացրել երկրում ստեղծված իրադրության պայմաններում կուսակցության քաղաքականության վերաբերյալ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը որև կապ չունի Արցախում ստեղծված իրավիճակի կամ այդ իրավիճում փոփոխություն մտցնելու հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը կապ չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթի հետ: Մեզ առաջարկված արտահերթ նիստի օրակարգը եղել է վարչապետի հրաժարականի գործընթաց սկսելու մասին, առանց նոր վարչապետի թեկնածու առաջարկելու: «Ով էլ գա, ավելի լավ կլինի». մենք 2018թ.-ին տեսել ենք ու դրա հետևանքով լրջագույն կորուստներ ունեցանք, նույն սխալը կրկնելու իրավունք չունենք: Արդեն մի քանի օր ու գիշեր, «Լուսավոր Հայաստանն» անդադար աշխատում է, փնտրելով արդեն ստեղծված իրավիճակից լուծումներ, որոնք Հայաստանին առաջ կտանեն և ոչ թե հետ: Մեզ համար այսօր առաջնահերթ է դեռ լարված առաջնագծում մեր տղաների անվտանգությունը և այն խարխլելու իրավունք ոչ ոք չունի: Ու վերահաստատում եմ, որ Հայաստանն առաջ տանելու գործում Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր