00:00:00

Ազատության հրապարակից ոստիկանություն բերվածներից 41-ն ազատ են արձակվել

16:16, 11 նոյեմբեր 2020 Իրավական

Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքի վայրից ոստիկանություն բերված 129 քաղաքացիներից 41-ն արդեն ազատ են արձակվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ «Ոստիկանություն բերվածների թիվը ինչպես մեկ ժամ առաջ էր, չի փոխվել, նրանք 129-ն են եղել: Սակայն ժամը 15:30-ի դրությամբ բերվածներից 41 հոգի արդեն ազատ են արձակվել»,- նշեցին ոստիկանությունից: ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը: Ներկայումս հանրահավաքի նախաձեռնողներն ու մասնակիցները գտնվում են Կառավարության շենքի մոտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր