00:00:00

Մահացել է Բահրեյնի վարչապետը

15:32, 11 նոյեմբեր 2020 Աշխարհ

Մահացել է Բահրեյնի վարչապետ, արքայազն Խալիֆա բեն Սալման Ալ Խալիֆան, հայտնում է Associated Press-ը: Ըստ Բահրեյնի պետական ​​լրատվական գործակալության` երկրի վարչապետը կյանքից հեռացել է այսօր` նոյեմբերի 11-ին, Միացյալ Նահանգների Մայո կլինիկայում: Նա 84 տարեկան էր: Նշվում է, որ արքայազն Խալիֆա բեն Սալման Ալ Խալիֆայի` որպես վարչապետ պաշտոնավարման ժամկետն ամենաերկարներից մեկն է համարվում աշխարհում: Նա Բահրեյնի կառավարությունը ղեկավարել է մի քանի տասնամյակ եւ վերապրել է բողոքի ցույցերն «Արաբական գարնան» ընթացքում, երբ երկրում բողոքի ցույցեր բռնկվեցին` կոռուպցիայի մեջ մեղադրանքների կապակցությամբ հրաժարական տալու պահանջով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր