00:00:00

«Ես չեմ լինելու հանձնողների շարքում». Արման Աբովյանին փորձեցին բերման ենթարկել, ապա րոպեներ անց բաց թողեցին

17:59, 11 նոյեմբեր 2020

Ազատության հրապարակից ոստիկանները փորձեցին  բերման ենթարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին։ Նրան մի խումբ ոստիկաններ նախ տեղափոխեցին ոստիկանական հատուկ մեքենա, ապա րոպեներ անց բաց թողեցին։ «Սա ակնհայտ Արցախի հանձնման հետ կապված գործողություններ են, փորձում են վախեցնել, լռեցնել։ Ես չեմ լինելու հանձնողների շարքում, կռվելու եմ մինչև վերջ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ տվել են։ Չկա այլևս այն ինչ ունեինք, ու հլը նագլիություն է ունենում ու արդարանում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։ Այս պահին Ազատության հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր