00:00:00

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին ձերբակալել են դեռևս հանրահավաքը չսկսած

13:06, 11 նոյեմբեր 2020 Իրավական

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին ձերբակալել են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Մելիքյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Ինձ ձերբակալեցին դեռևս չսկսված խաղաղ հանրահավաքին մասնակցելու համար։ Հող հանձնած դավաճանը փորձում է բռնաճնշումներով մնալ իշխանության։ Իշխանությունները օրենքը կիրառում են. 1) խտրական. ողջ պատերազմի ընթացքում բազմաթիվ խաղաղ հանրահավաքներ են իրականացվել ՄԱԿ-ի, դեսպանատների առջև, բայց ոչ ոք չի ձերբակալվել։ 2) նպատակին ոչ համարժեք. պատերազմն արդեն ավարտվել է։ Իմ հետևից ոչ ոք չգա։ ՀԳ. Ունենք 4 օր Դադիվանքն ու Քարվաճառը փրկելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր