00:00:00

«Փաշինյանի իշխանության հեռացում օր առաջ». Վանեցյանը միացավ ցուցարարներին

13:07, 11 նոյեմբեր 2020

Ազատության հրապարակում ցուցարարներին միացավ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Լրագրողի հարցին, թե ո՞րն է հանրահավաքի օրակարգը, Վանեցյանը պատասխանեց. «Փաշինյանի իշխանության հեռացում օր առաջ»:
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, չկարողացանք կանխել, բայց դեռ ժամանակ ունենք, բոլորս համախմբված սկսկում ենք հայրենքի փրկության շարժումը, առանց վախենալու գնալու ենք առաջ: Նիկոլի ու նրա դավաճան խմբի հեռացումը այսօրվա հրամայականն է», - հայտարարեց Վանեցյանը:
Թեև ոստիկանությունը բերման է ենթարկվում Ազատության հրապարակում հավաքվածներին, սակայն ցուցարարները հավաքվում են Հյուսիսային պողոտայի հատվածում և հարակից տարածքներում:
«Նիկոլ դավաճան», - վանկարկում են ցուցարարները: Ազատության հրապարակում են ՀՅԴ անդամներ, ներկայացուցիչներ մյուս կուսակցություններից։ Բերման է ենթարկվում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր