00:00:00

Նիկոլ, անունդ արդեն գրվեց՝ Արցախ հանձնող, Շուշիի բանալիները տվող. Նաիրա Զոհրաբյան

12:59, 11 նոյեմբեր 2020 Իրավական

Նիկոլ, էդ բունկերում պախկված՝ բոլորիս կալանավորի, մեկ է՝ չես պրծնելու, Ազատության հրապարակից վարչապետին դիմելով՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Պատրաստ ենք: Ի տարբերություն քեզ՝ մենք ՔԿՀ-ներում հանգիստ խղճով ենք նստելու: Մեկ է՝ պատմությունը տալու է բոլորի գնահատականը: Անունդ արդեն գրվեց՝ Արցախ հանձնող, Շուշիի բանալիները տվող: Կալանավորի բոլորիս», - ասաց պատգամավորը: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանին տարել են ԱԱԾ-ն։ Նա նշեց, որ այս պահին գործընկերներին խնդրել է, որ ճշտեն արդյո՞ք մյուս կուսակցությունների առաջնորդները ինչ վիճակում են։ Տոնոյանը հայտնեց, որ Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը հրավիրվել էր 17 կուսակցությունների կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր