00:00:00

Որպես Ազգային ժողովի պատգամավոր` չեմ կարող ընդունել Արցախի նախագահի հրավերը. Արման Բաբաջանյան

16:34, 11 նոյեմբեր 2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրել է հանդիպման՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Որպես Ազգային ժողովի պատգամավոր, որպես «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար մարմնի անդամ՝ չեմ կարող ընդունել Արցախի նախագահի հրավերը, քանի որ մեզ համար անընդունելի է մասնակցել որևէ քաղաքական գործընթացի այն գործչի հետ, ով իր համաձայնությունն է տվել Արցախի կապիտուլյացիա ենթադրող խայտառակ համաձայնության ստորագրմանը։
Արցախի նախագահը հարկ չի համարել նման հակապետական փաստաթղթին համաձայնություն տալուց առաջ խորհրդակցել որևէ մեկի հետ, և դրանից հետո քաղաքական ուժերի հետ հանդիպելու նրա առաջարկն անգամ վիրավորական է։
Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր
Հանուն Հանրապետության կուսակցության ՂՄ ներկայացուցիչ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր