00:00:00

Պուտինը Էրդողանի հետ քննարկել է ԼՂ հարցով Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները

00:07, 11 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք արձանագրվել են ս.թ. նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մեջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանը հասնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ «երկու երկրների ղեկավարները կարևորել են լիակատար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որը թույլ է տվել դադարեցնել ռազմական գործողությունները, և պայմանավորվել են հետագայում սերտ փոխգործակցության մասին՝ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների համալիրի իրագործման համատեքստում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր