00:00:00

Վրաստանի ու Հայաստանի վարչապետների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

02:48, 11 նոյեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել հայաստանյան գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության աշխատակազմի մամլո ծառայությունը: Նրանց տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ գոյություն ունեցող իրավիճակը, ընդգծել կրակի դադարեցման լիամասշտաբ համաձայնության հասնելու կարևորությունն ու հույս հայտնել, որ դրա իրագործման ընթացում դրական դինամիկա կպահպանվի: «Վարչապետներն ընդգծել են Հարավային Կովկասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը՝ հանուն տարածաշրջանում երկրների կայունության ու զարգացման»,- նշված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր