00:00:00

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 700 000-ը

21:51, 10 նոյեմբեր 2020 Աշխարհ

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 703288-ի, հայտնում է Mehr-ը: Երկրի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Լարիի փոխանցմամբ` հոսպիտալացվել է 3088 հիվանդ: Նա նաեւ հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 453 հիվանդ: Կորոնավիրուսի հետեւանքով բարդությունների պատճառով Իրանում մահացել է 309 202 մարդ: Լարիի խոսքով` 5584 հիվանդ գտնվում է ծանր վիճակում: Ընդ որում, բուժվել է 530 694 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր