00:00:00

Կառավարության եւ ԱԺ շենքերում իրավախախտումներ թույլ տված անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ. Ոստիկանություն

17:15, 10 նոյեմբեր 2020 Իրավական

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ Կառավարության եւ Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրերում եւ այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսեւորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Արդեն իսկ ճշտվել է իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հակաիրավական վարք դրսեւորած մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր